ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՅՈՒՆԻԿՈՒՍ» ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ավելի քան 25 տարի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբարներ։

2021 թվականին ևս, օգոստոսի 4-ից 13-ը Հայաստանից և Արցախից ավելի քան 60 երեխաներ հյուընկալվեցին «Սիրանույշ» ճամբարում։ Ճամբարային օրերն անցնում էին բովանդակալից։ Երեխաները մասնակցում էին տարբեր սեմինարների, հոգեբանական դասընթացների, երգի, պարի, լրագրության խմբակների և ձեռքի աշխատանքների:

Ճամբարի ընթացքում ՀԿ-ի ճամբարային օրերին միացան նաև կամավորներ Գերմանիայից և Ֆրանսիայից։

Գերմանիայից (ARI — Jugendverband der Armenier in Deutschland e.V.) և Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորների խմբերը նպատակ ունեին մասնակից դառնալ և իրենց ներդրումն ունենալ ՀԿ-ի կողմից իրականացվող մի շարք նախաձեռնություններում, ինչպիսիք են`

  • Եղեգիս խոշորացված համայնքի նորաստեղծ «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոնը,
  • Ամենամյա ամառային ճամբարը՝ կազմակերպված Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի 16-18 տարեկան երեխաների համար։

Ճամբարի ընթացքում երիտասարդ կամավորները սննդային օգնություն ցուցաբերեցին Եղեգիս խոշորացված համայնքի Թառաթումբ բնակավայրում ապաստան գտած արցախցի ընտանիքներին, մասնակցեցին բակի հարդարման, ճամբարի տաղավարների թարմացման աշխատանքներին, ճամբարի շրջակա տարածքի մաքրմանը։

Արդեն 2021 թվականի նոյեմբերի 29-ին գերմանահայ կամավորների նախաձեռնությամբ (ARI — Jugendverband der Armenier in Deutschland e.V.) Nord-Süd-Brücken հիմնադրամի կողմից BMZ-ի ֆինանսական աջակցությամբ կառուցվեց նոր խաղահրապարակ «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոնի սաների համար։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում իր նոր բարեկամներին՝ սրտացավ ու նվիրված աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար։

Պատասխանել