ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Պտղաբուծության զարգացում» ծրագրի շրջանակում, Ատգեն Արմենյան հիմնադրամի օժանդակությամբ «Երիտասարդական համախմբում» ծրագրի երիտասարդներին տրամադրվել և տրամադրվում են անվճար բարձրորակ պտղատու տնկիներ։

Ծրագրի նպատակն է լրացուցիչ կամ հիմնական եկամտի աղբյուր ստեղծել երիտասարդ այգեգործների համար։

Տնկիները տրամադրվում են նրանց, ովքեր ունեն համապատասխան տարածքներ, զբաղվում են այգեգործությամբ կամ ցանկանում են ընդլայնել ունեցածը։

Արդեն 25 երիտասարդներ օգտվել են այս եկամտաբեր առաջարկից և ձեռք են բերել ավելի քան 2000 տնկիներ, այդ թվում դեղձենի, ծիրանենի, խնձորենի։

Տնկիներ տրամադրելուն զուգահեռ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի մասնագետները պատրաստ են օգնել երիտասարդ այգեգործներին ձեռք բերել նաև դրանց ճիշտ մշակման վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ:

Պատասխանել