ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՀԱՏ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԲԱԶՄԱԹԻՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հարմարավետ միկրոավտոբուս` նվիրաբերած սփյուռքահայ բարերար Էն Բարսամյան Պոլասեկի (Ann Barsamian Polasek) կողմից «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոնի երեխաներին։

2021 թվականի հուլիսի 19-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց մանկական զարգացման կենտրոն, որը գտնվում է խոշորացված Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրում։

Խոշորացված համայնքի շուրջ 12 գյուղերից 100-150 երեխաներ հնարավորություն ունեն հաճախելու զարգացման կենտրոն և սովորելու օտար լեզուներ, ստանալու գեղարվեստա-գիտական դաստիարակություն (կերպարվեստ, ծեփ, ապլիկացիա), զբաղվելու մարմնակրթությամբ, սենսորիկայով, ավազանկարչությամբ և այլն։

Մանկական զարգացման կենտրոնը, որը կրում է «Յունիկուս» անվանումը, ընդունում է Եղեգիս խոշորացված համայնքի 3-6 տարեկան երեխաներին։

Երեխաները հաճախում են կենտրոն սփյուռքահայ բարերար Էն Բարսամյան Պոլասեկի նվիրաբերած հարմարավետ միկրոավտոբուսով իրենց բնակավայրերից։

Ավտոբուսի առկայությունը թեթևացնում է ծնողների բեռը երեխաների տեղափոխման հարցում։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն խորապես երախտագետ է իր համագործակիցներին, գործընկերներին և Սփյուռքի անհատ բարերարներին։

 

Պատասխանել