ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Երիտասարդական համախմբում» ծրագրի հավաքների ընթացքում յուրաքանչյուր հավաքի երիտասարդներն այսուհետ հնարավորություն ունեն օգտվելու ատամնաբուժական ծառայություններից։
Ատամնաբուժական ծառայությունները մատուցվում են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագրի կողմից։ «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի երկարատև աշխատանքի ու Սփյուռքի բարերարների՝ ի դեմս Վիգեն Կարապետյանի և իր խմբի ներդրումների արդյունքն է։
Ատամնաբուժարանը գործում է Հերմոն բնակավայրում, թեմապատկան «Սիրանույշ» ճամբարին կից։ Ատամնաբուժական բոլոր ծառայություններն իրականացվում են բացառապես անվճար հիմունքներով։

 

Պատասխանել