հետեվեք մեզ՝

ԱՅՍ ԱՆԳԱՄ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Գլաձոր համայնքի երիտասարդները «Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակում հյուրընկալեցին Մերձբալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան սրբազանին: Սրբազանը կարևորեց այդօրինակ հավաքները, նշելով դրանց յուրատեսակ առավելությունները: Երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում եկեղեցու դերի, բարեգործության, Մերձբալթյան երկրներում հայ համայնքի զարգացմանն ուղված միջոցառումների կազմակերպման ու դրանց իրականացման վերաբերյալ: Սրբազանն անդրադարձավ Մերձբալթյան հայոց թեմի և Վայոց ձորի թեմի համագործակցությանը, համատեղ ծրագրերին: