ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ ԽՄԲԱԿ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-ՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Թե առիթ ունենաք կեսօրին այցելելու Գիտելիք համալասարանի շենք, ապա առաջինը ձեր ուշադրությունը կգրավի մանկական երգ ու պարի ամենահաճելի աղմուկը։ Իսկ եթե ավելի հետաքրքրվեք և առաջանաք ձայների ուղղությամբ՝ ականատեսը կլինեք, թե ինչպես են ավելի քան 30 մանուկներ մոլեգին խանդավառությամբ փորձում յուրացնել իրենց պարուսույցի ամեն մի շարժումը։ Թե շարունակեք հետևել, կմտածեք՝ աշխարհի ամենաանհոգ պարուսույցի ու ամենապահով մանկություն ունեցող երեխաների դասընթացին եք ականատես։  Եվ դուք իրավացի եք․․․ իրավացի եք մասամբ։

Կանադական Ատկեն Արմենյան Հիմնադարամի, հիմնադրամի բարերների օժանդակությամբ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ԱՅՍ ՏԱՎԱ ՀՈՒՆԻՍԻՑ ՄԵԿՆԱՐԿԵԼ  Է «ԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐԸ։ Ծրագրի շրջանակում Վայոց ձորի և պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների համար կազմակերպվում են երաժշտության և պարի խմբակներ։ Նպատակը պատերազմ տեսած այս երեխաներին օգնելն է երաժշտության միջոցով հաղթահարելու վախն ու տագնապը, կառուցելու նոր երազանքներ։

Պարի ուսուցչուհին Արցախից է։ Ծրագիրը հնարավորություն է երիտասարդ պարուսույցի համար սիրելի աշխատանքի միջոցով հաղթահարելու պատերազմի թողած ծանր հոգեբանական և սոցիալական խնդիրները։

Վոկալն ու դաշնամուրը դասավանդում են մարզի վաստակաշատ մասնագետներ Սիմոնյան Մարոն և Բաբախանյան Մանյան։

Գուցե  այս տաղանդաշատ երեխաներից ոչ բոլորը ապագայում մեծ բեմեր նվաճեն, բայց մի բանում վստահ ենք՝ նրանք բոլորը  դեռ նվաճելու են աշխարհը․ իրենց երազած աշխարհը։

Պատասխանել