հետեվեք մեզ՝

ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-ՈՒՄ

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «ՇԵՆ» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակներում Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվեց դասընթաց «Արդիական տեխնոլոգիաների կիրառությունը մրգերի պահպանության և փոքր սառնարանային տնտեսությունների համար» թեմաներով։
Դասընթացի ընթացքում ներկայացվեց
✔️սառնարանային տնտեսությունների կառուցման հնարավորությունները,
✔️օդափոխության և տեխնիկական հագեցվածությունը,
✔️ինչպես նաև խոսվեց թարմ մրգի հետբերքահավաքային պահպանման մասին։
Սեմինարի մասնակիցները Վայոց ձորի պղտաբուծությամբ զբաղվող ֆերմերներ էին, որոնք ունեն սառնարանային տնտեսություններ, ցանկանում են արդիականացնել դրանք կամ պատրաստվում են կառուցել նոր սառնարաններ։