Օգոստոսի 6-ին, Վայոց ձորի մարզային գրադարան Vayots Dzor Regional Library ում տեղի ունեցավ վերջին ամիսներին Վայոց ձորի մարզում հիմնված «Մաշտոց» հրատարակչության անդրանիկ գրքի՝ Օ’ Հենրիի «Ամերիկյան պատմություններ» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը, հրատարակչության գլխավոր խմբագիր Հովիկ Չարխչյանը, հրավիրյալ լրագրողներ, Վայոց ձորի մարզային գրադարանի ողջ աշխատակազմը, կամավորական աշխատանքներ իրականացնելու համար Գերմանիայից և Ֆրանսիայից «Սյունիք-Զարգացում» ՀԿ այցելած երիտասարդներ և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես եկան Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը, հրատարակչության գլխավոր խմբագիր Հովիկ Չարխչյանը և խմբագիր Աննա Բաբաջանյանը։ Նրանք կարևորեցին Վայոց ձորում հրատարակչության ստեղծումը և շնորհավորական խոսք հղեցին թարգմանչաց դպրոցի մասնակիցներին՝ անդրանիկ գրքի տպագրության կապակցությամբ, ինչպես նաև մաղթեցին նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։ Շնորհանդեսին հրատարակչության թարգմանիչները հյուրերի համար ընթերցեցին հատվածներ՝ իրենց իսկ թարգմանած ստեղծագործություններից։
Այնուհետև «Մաշտոց» հրատարակչության տնօրեն Լիլիթ Ներսիսյանը թարգմանիչներին հանձնեց խրախուսական պարգևներ՝ առաջին գրքի թարգմանության առթիվ։ Ոչ ֆորմալ քննարկման ընթացքում հյուրերը հայտնեցին իրենց դրական տպավորությունների մասին և մաղթեցին հրատարակչությանը բեղմնավոր աշխատանք։
Թարգմանչաց դպրոցը շարունակում է ընդլայնվել և ընդարձակել անգլերենի թարգմանչական խումբը, ինչպես նաև ստեղծել գերմաներենի ու ֆրանսերենի խմբեր։
Պատասխանել