«ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԴՊՐՈՑ» ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Վայոց ձորում «Թարգմանչաց դպրոցի» հիմնումը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի խորհրդի նախագահ Աբրահամ արքեպիսկոպոս Սրբազանի նախաձեռնությամբ ՀԿ-ի առաջիկա կարևորագույն ծրագրերից մեկն է։ Նախաձեռնության նպատակը թարգմանչական դպրոցի լավագույն ավանդույթների պահպանումը, սերնդեսերունդ փոխանցումը և որակյալ թարգմանիչներ պատրաստելն է։
Ծրագրի շրջանակում երիտասարդ, ներուժ ունեցող ապագա թարգմանիչների կարողությունների զարգացման նպատակով, մայիսի 14-ից 15-ին, երկրորդ հանդիպում-քննարկումն անցկացվեց ծրագրի գործընկեր` գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը և հրատարակչության մի խումբ թարգմանիչների (Արմենուհի Մուրադյան, Սիրանուշ Փարսադանյան, Լուսինե Հակոբյան, Կարինե Պետրոսյան) ու խմբագիրների (Աննա Բաբաջանյան) կողմից։
Երկօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում ապագա թարգմանիչները վերանայեցին իրենց իսկ թարգմանած պատմվածքները, ծանոթացան թարգմանական գործի նրբություններին ու մասնագիտական տեխնիկային։
Շուտով լույս կտեսնի «Թարգմանչաց դպրոցի» անդրանիկ գործը՝ Վայոց ձորի թարգմանիչների կողմից թարգմանված ամերիկացի գրող, արձակագիր Օ․ Հենրիի պատմվածքների ժողովածուն
Հետագայում թարգմանվելու են սիրված, հայտնի ու ոչ հայտնի, տարբեր ազգությամբ հեղինակների, գրական տարբեր ժանրերի ստեղծագործություններ։
Թարգմանիչների խումբը միտում ունի ընդլայնվելու և շարունակական գործունեություն ծավալելու։
Եթե ձեզ նույնպես հետաքրքրում է թարգմանչությունը, կարող եք գրել մեր ֆբյան էջին` մանրամասներին ծանոթանալու համար։

 

Պատասխանել