ՄԵԴԻԱՅԻ ԴԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ինչպե՞ս խուսափել կեղտոտ լրատվության ազդեցությունից, ինչպե՞ս տարբերակել տեղեկատվությունն ապատեղեկատվությունից, ո՞ր օրերին է ներկայացվում լավ/էյֆորիկ կամ վատ/խեղաթյուրված ինֆորմացիան, ինչպե՞ս գտնել հավաստի աղբյուրներ և սթափ արձագանքել մեդիայի «խաղերին»։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն շարունակում է իր «Սոցիալական զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքային պրակտիկայի վերապատրաստումները։

Հերթական կարևոր հանդիպում-քննարկման նպատակն էր վերլուծել պատերազմական և հետպատերազմյան իրավիճակում մեդիա դաշտի դերը։

Երկօրյա վերապատրաստման ընթացքում ՀԿ-ի աշխատակազմն ու ծրագրի մասնակիցները վերլուծեցին/վերհանեցին մեդիայի առկա խնդիրները, լուծման ուղիները, սահմանեցին նպատակներն ու դրանց հասնելու եղանակները։

Գործնական առաջադրանքների միջոցով մասնակիցները սովորեցին հստակ գնահատել ցանկացած արտակարգ իրավիճակ, հասկացան ճգնաժամից արագ դուրս գալու, նոր գաղափարներ ստեղծելու ու գեներացնելու, բարոյապես ու հոգեպես իրենց վերագտնելու կարևորությունը:

Շնորհակալություն ենք հայտնում ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանին, ով վարեց «Մեդիայի դերը պատերազմի ժամանակ․Հետպատերազմյան իրավիճակ» թեմայով վերապատրաստումը։

Պատասխանել