«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Սոցիալական-Զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող բատիկայի 6-ամսյա դասընթացները մոտեցան իրենց տրամաբանական ավարտին։
Ծրագրի հիմնական նպատակն էր մարզի ստեղծագործ կանանց ինքնազբաղվածության ապահովումը։
Մարտի 5-ին, «Գիտելիք» համալսարանում տեղի ունեցավ բատիկայի ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց աշխատանքները ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, մշակութային հաստատությունների ղեկավարներին, արվեստասերներին և իրենց հարազատներին:
Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր։ Բոլոր մասնակիցներին ցանկանում ենք ոլորտային հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։
Պատասխանել