ՀՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԶԻՆՎԵԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ հողագործները շարունակում են զինվել նոր գիտելիքներով ու հմտություններով

Մարտի 4-ին Արցախից Վայոց ձորում ապաստանած և տեղացի 23 հողագործներ մասնակցեցին «Տնամերձ տարածքներում բանջարեղենի մշակության առանձնահատկությունները» թեմայով դասընթացին։ Շեն ՀԿ-ի գյուղատնտես-խորհրդատու Կարեն Գաբրիելյանը մասնակիցներին ներկայացրեց ավանդական և ոչ ավանդական բարձրարժեք բանջարեղենի մշակության առանձնահատկությունները։ Մասնակիցներին բաժանվեցին նաև տեղեկատվական թերթիկներ։

Դասընթացից հետո մասնակիցները նաև այցելեցին Սյունիք-Զարգացում ՀԿ-ի փորձացուցադրական այգիներ՝ ծանոթանալու խաղողի այգիների վաղ գարնանային էտի և մշակության ժամանակակից տեխնոլոգիաներին։ Մասնակիցներին ներկայացվեց տարբեր սորտերի խաղողի վազերի ձևավորման առանձնահատկություններն ու այգիների բուժման, պարատացման և վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցները։

Դասընթացը կազմակերպվել է Սյունիք-Զարգացում և Շեն ՀԿ-ների կողմից իրականացվող «Պտղաբուծության զարգացում Վայոց ձորում և Գեղարքունիքում» ծրագրի շրջանակներում։

Պատասխանել