Սյունիք ՀԿ-ի հերթական հնարավորությունը նրանց համար է, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, թիմում աշխատելու և նոր կապեր ու գործընկերներ գտնելու, արդյունավետ հաղորդակցվելու կարողություն և հմտություն, պատասխանատվություն, սովորելու ցանկություն և ցանկալի է անգլերենով հաղորդակցվելու հմտություն։
Ծրագրի մանրամասները
«Սյունիք» ՀԿ-ն «Սոցիալական զարգացում Հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ձեզ հնարավորություն է ընձեռում վարձատրվող աշխատանքային պրակտիկա անցնել ՀԿ-ի հետևյալ բաժիններում՝
- Համայնքային զարգացման ծրագիր
- Հաշվապահություն
- Հասարակայնության հետ կապեր
Աշխատանքային գրաֆիկ՝ ժամը 11։00-ից
Հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի
Պրակտիկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան`
- «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի օրինակով ծանոթանալու ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների ընդհանուր գործունեությանը։
- Մասնակցելու ֆոնդահայթայթման, ծրագրերի, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և ծրագրի տեսանելիության բարձրացման ոլորտներում վերապատրաստումների։
- Ծանոթանալու հաշվապահական փաստաթղթաշրջանառությանը, հարկային հաշվառմանը, ընդհանուր հաշվապահական հաշվառմանը,
- Մասնակցել ՀԿ-ի կողմից կազմակերպվող անգլերենի դասընթացներին (շաբաթական 2 օր)։
Պրակտիկան հիմնվելու է”learning by doing” մեթոդի վրա: Մասնակիցներն առանձին բաժինների ծրագրերի ղեկավարների օգնությամբ և օժանդակությամբ ըստ առանձին աշխատանքային պլանների կազմակերպելու են ծրագրային գործողություններ`
— սեմինարների/վերապատրաստումների և այլ միջոցառումների կազմակերպում
— ծրագրային առաջարկների և հաշվետվությունների կազմում
— տարբեր ծրագրային միջոցառումների վերաբերյալ հոդվածների պատրաստում և լուսաբանում
— փաստաթղթերի և անհրաժեշտության դեպքում նաև բանավոր թարգմանությունների կատարում
Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 27-ն է։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV-ին) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին:
Ուղեկցող նամակում (մոտիվացիոն նամակ) նշեք նաև, թե որ բաժնում կուզեիք անցկացնել պրակտիկան:
Տեղեկացնում ենք, որ տեղերը սահմանափակ են։
3 Responses
Anna
Կասեք պրակտիկայի վարձատրության չափը, և վայրը
Աննա Եղոյան
Ես՛ Աննա Եղոյանն եմ, կցանկանամ պրակտիկան անցկացնել հասարակության հետ կապեր բաժնում, որպեսզի կարողանամ գիտելիքներս օգտագործել որևէ կարևոր տեղում, ձեռք բերել նոր կարողություններ և հմտություններ։
Լուսինե
Բարև ձեզ, ես ցանկանում եմ աշխատանքային պրակտիկա անցնել Սյունիք ՀԿ-ում՝հաշվապահության բաժինը ունեմ հաշվապահական գիտելիքներ, սակայն ցանկանում էլ ավելի ամրապնդել գիտելիքներս այդ ոլորտում.
Հուսով եմ, որ այս պրակտիկան ինձ կօգնի մասնագիտական ոլորտում ավելի հմտանալ: