Սյունիք-Զարգացում ՀԿ-ն Վայոց ձորի և Արցախից Վայոց ձոր ժամանակավոր տեղափոխված 20 մասնակիցների համար կազմակերպեց աշխատանքային հանդիպում-քննարկում հետպատերազմյան իրավիճակում խոցելի խմբերի շրջանում կարիքի գնահատման ճիշտ մեխանիզմների և մեթոդաբանության թեմայով։
Երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետպատերազմական իրավիճակում հասարակությունում անհատական մակարդակում առաջացած խնդիրները, ճգնաժամի ախտորոշումը, մարտահրավերների կարևորումն ու դասկարգումը, հնարավոր լուծումների որոնումը, ինչպես նաև հակահամաճարակային կանոնների պահպանման և հանրային իրազեկության բարձրացման կարևորությունը։
Հանդիպում-քննարկումը վարեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Դոկտոր Հարություն Հարությունյանը:
Հատկանշական է, որ հանդիպմանը մասնակցեցին նաև պատերազմի մասնակից զինծառայողներ, պատերազմի ընթացքում բեկորային վնասվածքի պատճառով կարճատև արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայող, ովքեր պատրաստ են ամեն կերպ օգնելու պատերազմի հետևանքով խոցելի դարձած ընտանիքներին։ 






