«Մեղվապահությունը կայուն եկամտի աղբյուր»

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Մեղուները՝ բնության ու մարդու ժրաջան բարեկամները, կարևորագույն դերակատարություն ունեն ոչ միայն բույսերի փոշոտման, այլև մարդու տնտեսական գործունեության տեսանկյունից:
Շնորհիվ նպաստավոր բնակլիմայական պայմանների՝ Հայաստանը հայտնի է որպես մեղվապահության հնագույն կենտրոն: Գյուղատնտեսության այս ճյուղը դարերի ընթացքում զարգացել և կատարելագործվել է: Այն առավել քան արդիական ու պահանջված է նաև այսօր:

Վայոց ձորի մարզի Չիվա համայնքում ամենահին մասնագիտությունով է զբաղվում նաև Լևոնը։
Ժրաջան փոքրիկ կենդանիներին դեռ վաղուց գիտի։ Նշում է, որ առաջին 5 մեղվաընտանիքներին ծանոթանալուց ի վեր չի կորցրել հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ. անընդհատ սովորում է նրանցից և նրանց համար։
Լևոնը կանադական Atken Armenian Foundation-ի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Մեղվապահության զարգացումը Վայոց ձորի մարզում» ծրագրի առաջին շահառուներից է։ Լևոնի աշխատասիրության ու լրջախոհության շնորհիվ կրկնապատկվել է ծրագրի կողմից նրան տրամադրված մեղվաընտանիքների թիվը։ Հիշում է, որ մեղրից ստացված առաջին եկամտով ամբողջությամբ վճարվեց երեխաներից մեկի ուսման վարձը։

Քանի որ բարձր արտադրողականությամբ ուժեղ մեղվաընտանիքներ ունենալը որակյալ և կայուն մեղրաբերք ստանալու հիմնական պայմաններից մեկն է, «Մեղվապահության զարգացումը Վայոց ձորի մարզում» ծրագրի շրջանակում իրականացվում են տարբեր միջոցառումներ , այդ թվում նաև մասնագիտական զարգացման դասընթացներ, մոնիտորինգային այցեր և այլն:
Ծրագրի շահառուներին մեղվափեթակներից բացի տրամադրվում են մեղվապահության համար անհրաժեշտ պարագաներ (մեղրահաց, մեղրաքամ և այլն)

Վայոց ձորի մարզը մեղվապահության կենտրոն դարձնելու մեր նպատակն արդեն ունի հստակ և ցանկալի արդյունքներ։

Պատասխանել