Կորոնավիրուսի առաջացրած խնդիրների հաղթահարումը Վայոց ձորում

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Վերջին ամիսներին համայն մարդկությանը սպառնացող կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթանակը պահանջում է համագործակցության և սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցում։
Սյունիք-Զարգացում ՀԿ-ն Վայոց ձորի թեմի հետ համատեղ մշակել է մարզում համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմացման ռազմավարական պլան։
Ըստ այդ ռազմավարական պլանի առավել երկար հեռանկարում Վայոց ձորի համար տնտեսական խնդիրների հաղթահարման և պարենի անվտանգության ապահովման արդյունավետ եղանակներից մեկը գյուղացիական տնտեսություններին աջակցելն է հողերի ինտենսիվ մշակության հարցում։
ՀԿ-ն և Վայոց ձորի թեմը ձեռք են բերել կարտոֆիլի և գարու որակյալ սերմացու։ Մարզպետարանի և համայնքապետարանների օգնությամբ սերմնացուն բաժանվել է Արենի (Արենիի համայնքապետարան) և Գլաձոր խոշորացված համայքների և մարզի տարբեր բնակավայրերի տնտեսություններին։
Սյունիք ՀԿ-ի փորձացուցադրական այգիներին կից գործող տնակարանային տնտեսության կողմից արտադրված տնկիները բաժանվել են Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզի այգեգործներին։
 
Արտակարգ ռեժիմով Սյունիք-Զարգացում ՀԿ-ն և Վայոց ձորի թեմը շարունակում են մարզի առավել խոցելի խմբերի խնդիրների մեղման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը։
 

Պատասխանել