Աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումները «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաջնային խնդիրներից է։ 2019 թ․-ի հոկտեմբերի 21-ից 26-ն «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հրավերով արտաքին գնահատող Անկիցա Դրագինն իրականացրեց խորհրդատվական սեմինար «Պլանավորում, մոնիտորինգ և գնահատում» թեմայով։ Այցի նպատակն էր օժանդակել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակազմի կազմակերպչական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև աջակցել աշխատակազմի այնպիսի հմտությունների և գիտելիքների ընդլայնմանը, ինչպիսիք են՝ տվյալների հավաքման, վերլուծության և հաշվետվությունների ներկայացման, ՀԿ-ում գնահատման արդյունքների ներկայացման, տարածման, մոնիտորինգի և կառավարման կարողությունները:
«Սեմինարը լավ հնարավորություն է աշխատակազմի համար՝ վերանայելու իրենց փորձը, զարգացնելու պլանավորման, մոնիտորինգի և գնահատման հմտությունները, իրականացնելու հետագա զարգացմանը նպաստող ուղղիչ միջամտություններ»,- նշեց ծրագրերի համակարգող Տաթևիկ Հարությունյանը։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն բարձր է գնահատում Անկիցա Դրագինի կողմից իրականացրած 5-օրյա արդյունավետ և օգտակար վերապատրաստումը։
Պատասխանել