«Արփա» ամենամյա ամառային ճամբար Ջերմուկի համայնքային կենտրոնում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Ջերմուկի համայնքային կենտրոնում գործող նախաձեռնող, ակտիվ երիտասարդների կողմից և կենտրոնի համակարգող Անահիտ Եղիազարյանի ղեկավարությամբ կազմակերպվեց «Արփա» ամենամյա ամառային ճամբար, որին մասնակցում էին 25 պատանի  Ջերմուկ համայնքից։ Ծրագիրն իրականացվում էր «Սյունիք» ՀԿ-ի «Սոցիալական զարգացում» ծրագրի շրջանակում։ Ճամբարի նպատակն էր բարձրացնել Ջերմուկ համայնքի պատանիների իրազեկվածությունը տեղական  բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև սովորեցնել գնահատել և արժեվորել ազգային մնայուն արժեքները:

Ճամբարի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝

  • բնություն, շրջակա միջավայր,
  • պատմամշակույթային վայրերի պահպանություն,
  • մեր ստեղծած աղբը,
  • աղբից կիրառական առարկաների պատրաստում,
  • պլաստիկի ազդեցությունը Երկիր մոլորակի վրա,
  • ինչպես հրաժարվել պլաստիկից,
  • սննդային մնացորդների կառավարում։

Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճանաչողական էքսկուրսիա կազմակերպել Նորավանք վանական համալիր և Արենի քարանձավ։

Պատասխանել