«Ես և շրջակա միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Եղեգնաձորի համայնքային կենտրոնի նախաձեռնող խմբի կողմից ապրիլի 29-ին  կազմակերպվեց «Ես և շրջակա միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկում:

Տարեցտարի ակնհայտ է դառնում, որ մարդկության տեխնիկական առաջընթացն ուժեղացնում է բնության վրա հասարակության ազդեցությունը, ըստ որի աշխարհի և մարդկության հետագա զարգացման համար անհրաժեշտ է անցում կատարել մարդ-բնություն փոխհարաբերությունների ավելի արդյունավետ և ներդաշնակ ուղիների համադրմանը:

Բնապահպանական իրազեկվածության բարձրացմանն ուղղված հանդիպումների կազմակերպումը մեծ դեր ունի բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխման հարցում:  Այս հանդիպում-քննարկումն ևս ուղղված էր երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը,  որի նպատակն էր վեր հանել Վայոց ձորում առկա բնապահպանական հիմնախնդիրները և հաշվի առնելով ունեցած ռեսուրսները գտնել համապատասխան լուծումներ:

«Սյունիք-Զարգացում» ՀԿ–ում իրականցվող այսպիսի հանդիպում-քննարկումներն  օժանդակում են մարզի երիտասարդների շրջակա միջավայրի  մասին նոր գիտելիքների ձեռքբերմանը և իրազեկվածության բարձրացմանը:

Պատասխանել