Մեղվաբուծության զարգացման ծրագիր Վայոց ձորի մարզում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Գնահատելով մարզում մեղվաբուծության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2016թ.-ին Կանադայի «Ատգեն Արմենյան» հիմնադրամի հետ մարզում սկսեց մեղվաբուծության զարգացման պիլոտային ծրագիր: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց հիմնադրամի ներկայացուցիչներ Վան Արմենիանի, Թոնի Հալեպլիի և Անտուան Թերջանյանի աջակցությամբ: Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել մարզում աղքատության մակարդակը, նպաստել Վայոց ձորի մարզի գյուղական համայնքների ֆերմերային տնտեսությունների կարողությունների և նրանց միջև փոխհամագործակցության զարգացմանը, բարելավել արտադրանքի որակը, ինչպես նաև օժանդակել արտադրության ծավալիների ավելացմանը և մեղրի իրացմանը: Փորձնական ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավորություն ընձեռեց 2017թ.-ին ընդլայնել ծրագիրը և ներառել ավելի մեծ թվով շահառուներ մարզի  գյուղական համայնքներից: Ծրագրում ընդգրկված են 12 շահառու մեղվապահներ՝ մարզի 8 համայնքներից (Արենի, Խաչիկ, Չիվա, Թառաթումբ, Աղնջաձոր, Գետափ, Գլաձոր և Մալիշկա): Ծրագիրը կրում է շարունակական բնույթ և ամեն տարի ծրագրից ստացված մեղրից մասհանում է արվում նաև սահմանապահ զինվորների: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցները զինվորականների հետ կազմակերպուն եմ համատեղ բերքի համտես-նախաճաշ:Միջոցառումն ուղեկցվում է մշակութային միջոցառումներով:

Պատասխանել