հետեվեք մեզ՝

Աշխատանքային Պրակտիկա «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում

Դուք ունեք բարձրագույն կրթություն, անգլերենով հաղորդակցվելու հմտություն, թիմում աշխատելու և նոր կապեր ու գործընկերներ գտնելու, արդյունավետ հաղորդակցվելու կարողություն և հմտություն, պատասխանատվություն և սովորելու ցանկություն, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է:

Ծրագրի մանրամասները

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Սոցիալական զարգացում Հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ձեզ հնարավորություն է ընձեռում վարձատրվող աշխատանքային պրակտիկա անցնել ՀԿ-ի հետևյալ բաժիններում՝

  • Համայնքային զարգացման ծրագիր (մարքեթինգի ոլորտ)
  • Տուրիզմի զարգացման ծրագիր

Աշխատանքային գրաֆիկ՝ աշխատանքային բոլոր օրերը

Հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի

Պրակտիկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան`

  • «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի օրինակով ծանոթանալու ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների ընդհանուր գործունեությանը
  • Մասնակցել ՀԿ-ի կողմից կազմակերպվող անգլերենի դասընթացներին (շաբաթական 2 օր)
  • Մասնակցել ծրագրի կառավարման, ֆոնդահայթայթման, մոնիտորինգի և գնահատման, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների կառավարման, ծրագրի տեսանելիության բարձրացման, ինչպես նաև առանձին ոլորտների ավելի խորը մասնագիտական ուսուցումների

Պրակտիկան հիմնվելու է ”learning by doing” մեթոդի վրա: Մասնակիցներն առանձին բաժինների ծրագրերի ղեկավարների օգնությամբ և օժանդակությամբ ըստ առանձին աշխատանքային պլանների կազմակերպելու են ծրագրային գործողություններ`

— սեմինարների/վերապատրաստումների և այլ միջոցառումների կազմակերպում

— ծրագրային առաջարկների և հաշվետվությունների կազմում

— տարբեր ծրագրային միջոցառումների վերաբերյալ հոդվածների պատրաստում և լուսաբանում

— փաստաթղթերի և անհրաժեշտության դեպքում նաև բանավոր թարգմանությունների կատարում

— տուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում հաճախորդների հետ հաղորդակցության ապահովում, հյուրանոցի և սննդի ամրագրում

Պահանջվող որակավորում`

— Ըստ բաժինների առանձնահատկության տուրիզմի և տնտեսագետի մասնագիտություն ունեցող դիմորդները կունենան առավելություն

— Անգլերենի բազային գիտելիքներ (ռուսերենի և գերմաներենի իմացությունը կդիտվի առավելություն)

— MS office –ի գերազանց իմացություն (adobe Photoshop և illustrator ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն)

Տնտեսագիտության և հարակից ոլորտների որակավորում, տնտեսագիտական վերլուծություն անելու կարողությունը կդիտվի որպես առավելություն։

 

Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 15-ն է։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV-ին) և մոտիվացիոն նամակը [email protected]  կամ [email protected] էլ. հասցեներին:

Մոտիվացիոն նամակում կարող եք նշել, թե որ բաժնում կուզեիք անցկացնել պրակտիկան: