«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն գերմանական BfdW կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում» ծրագրի հմտությունների զարգացում բաղադրիչի շրջանակներում կազմակերպում է մասնագիտական ուսուցում «Այգեգործությունը որպես կայուն եկամտի աղբյուր» թեմայով:
Ուսուցման նպատակը մասնակիցներին նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների մշակության վերաբերյալ գիտելիքների փոխանցումն ու ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն է:
Մասնակիցները պրակտիկ դասընթացներ կանցնեն ՀԿ-ի ցածրաճ փորձացուցադրական այգիներում և տնկարանում: Կկազմակերպվեն նաև փոխանակման այցեր այլ մարզերի լավագույն պտղատու այգիներ ու տնկարանային տնտեսություններ:
Ուսուցման հիմնական թեմաներն են`
- Բարձրորակ տնկիների արտադրության տեխնոլոգիա
- Ինտենսիվ տնկարանային տնտեսությունների վարում
- Ցածրաճ տեխնոլոգիայով այգիների հիմնում և մշակություն` այդ թվում էտ, պարարտացում, բուժում, մոլախոտերի դեմ պայքար, մեխանիկական աշխատանքներ, պայքարի միջոցառումներ վնասատուների դեմ, բերքահավաքի կազմակերպում
- Սառնարանային տնտեսությունների հիմնում և վարում, հետբերքահավաքային պահպանություն սառնարանային տնտեսություններում
- Օրգանիկ պարարտանյութերի պատրաստում (կենսահումուս և կոմպոստ)
- Պտղատու այգիների մշակություն օրգանական եղանակով
- Պտղատու այգիները, որպես բիզնես, այդ թվում` շուկայի ուսումնասիրություն, բերքի մարկետինգ, բիզնես պլանի կազմում
Ծրագրին կարող են մասնակցել Վայոց ձորի 20-ից 50 տարեկան հետաքրքրված անձինք:
Ուսուցման գրաֆիկ
Գործնական դասընթացները կկազմակերպվեն հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ուսուցման մասնակիցներից լավագույնները Սյունիք-Զարգացում ՀԿ-ի տնկարանի կողմից, որպես օժանդակություն կստանան բարձրորակ տնկիներ հիմնելու սեփական ցածրաճ պտղատու այգիներ:
Դիմելու վերջնաժամկետը ս/թ hոկտեմբերի 10-ն է։ Գրանցվելու կամ մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 04 04 57 հեռ. համարով:
Պատասխանել