‹‹Սյունիք-Զարգացում›› ՀԿ-ն շարունակում է աջակցել մարզում փոքր բիզնեսի զարգացմանը

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հովսեփ Խաչատրյանը և նրա ընտանիքի անդամները 2006թ.-ին հիմնեցին փոքր ընտանեկան բիզնես, որն այդ ժամանակների համար համարվում էր լուրջ ներդրում՝ բազմաթիվ ռիսկերով և դժվարություններով: 2006-ից առ այսօր Խաչատրյանների կողմից արտադրվող մասուրի հյութը վայոցձորցիների և Վայոց ձոր այցելող զբոսաշրջիկների համար համարվում է ‹‹բրենդ››։ Վերջերս, Հովսեփը նաև սկսեց արտադրել խնձորի, բալի, չիչխանի, տանձի, ազնվամորու բնական հյութեր:

— Շատ փոքր ծավալներով սկսեցի արտադրել։ Յուրաքանչյուր տեսակի համար բավականին փորձեր կատարեցի։ Մի քանի անհաջող փորձերից հետո, հատկապես մայրիկիս խորհրդատվությամբ, գտանք տեխնոլոգիայի նրբությունները։ Մեր հյութերի համի գաղտնիքը բացահայտած կլինեմ, եթե ասեմ, որ հիմնական տեխնոլոգը մայրս է, իսկ նա կիրառում է բացառապես ‹‹տնական›› միջոցներ։ Պարզվեց, որ շուկայում բավականին մեծ պահանջարկ ունեն նոր արտադրատեսակները։ Հարկավոր էր լրացուցիչ ներդրում անել արտադրատեսակների և ծավալների ընդլայնման համար։ Հանդիպեցի Սյունիք ՀԿ-ին և ներկայացրեցի ծրագրային գաղափարն ու բիզնես պլան։ Որպես հասարական կազմակերպություն իրենց համար շատ կարևոր էր, թե ես որտեղից եմ մթերելու արտադրության համար անհրաժեշտ հումքը, ինչքանով է իմ արտադրությունը օժանդակելու տեղի ֆերմերների կենսապայմանների բարելավմանը։ Փաստորեն կարողացա համոզել ու հիմնավորել։ Այժմ ավելի քան 20 ֆերմերներից մթերում եմ երկրորդ կարգի որակ ունեցող միրգ, որի սպառումը ֆերմերների համար բավականին դժվար է: Հիմնական հումքը ձեռք ենք բերում Վայոց ձորից, իսկ բալի մթերումը իրականացնում ենք նաև Գեղարքունիքի մարզից։

Սյունիքի կողմից աջակցությունը ենթադրում է նաև նպաստել արտադրանքի իրացմանը, տարբեր ուսուցումներին Հովսեփ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների ներգրավվածությանը, փորձի փոխանակման և ուսուցողական այցերի կազմակերպումը

Պատասխանել