հետեվեք մեզ՝

Ամառային ճամբարներ Հայաստանում և Վրաստանում

Ծրագրի նկարագրություն՝ «Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագրի նպատակն է Հայաստանի և Վրաստանի, այս երկրներում ապրող ազգային փոքրամասնությունների և Աբխազիայի երիտասարդների շրջանում կոտրել կարծրատիպերը, տարածել խաղաղության տեսլական և հարթակ ստեղծել ընկերության և համագործակցության համար:

Գործողություններ՝ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի Հայաստանում և Վրաստանում կազմակերպվում են 10-օրյա ամառային ճամբարներ, որին մասնակցում են Հայաստանից և Վրաստանից շուրջ 60 պատանիներ:

Մասնակիցներ՝ Վայոց ձորից 16-18 տարեկան պատանիներ

Աշխատանքային լեզու՝ ռուսերեն

Ծրագրի իրականացման վայրը՝

Հայաստանի ճամբար՝ օգոստոսի 3-ից 14 (Վայոց ձորի մարզ, գ. Հերմոն, Սիրանույշ ճամբար)

Վրաստանի ճամբար՝ օգոստոսի 16-ից 27 (Սամցխե Ջավախեթի, Բոբոխվատի գյուղ)

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ հուլիսի  5-ը:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում հայտը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող Հասմիկ Գալստյանին [email protected]էլ. հասցեով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 04 01 31: