2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր «Սոցիալական զարգացում Վայոց ձորում» ծրագրի շրջանակներում հնարավորություն ընձեռեց մարզում բնակվող երիտասարդ մասնագետներին անցնել աշխատանքային պրակտիկա՝ ՀԿ-ի համայնքային զարգացում բաժնում: Շաբաթական 5 օր անցկացնելով ՀԿ-ի գրասենյակում պրակտիկանտները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀԿ-ի գործունեությանը, ծրագրերի կառավարմանը, մասնակցելու անգլերենի դասընթացներին, ֆոնդահայթայթմանը, մոնիտորինգի և գնահատման իրականացմանը:
Աշխատանքային պրակտիկան իր մեջ ընդգրկում էր նաև մասնագիտական վերապատրաստումներ՝ ֆասիլիտացիա, բիզնես պլանի կազմում, փոքր դրամաշնորհային ծրագրերի և բյուջեի մշակում թեմաներով:
Աշխատանքային պրակտիկայի ավարտին պրակտիկանտները ստացան վկայագրեր: Ձեռք բերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ երիտասարդներն այսօր ավելի մրցունակ են աշխատաշուկայում:
Պատասխանել