Փոքր դրամաշնորհային ծրագրի մեկնարկ

«Սյունիք-Զարգացում» և «Շեն»  հասարակական կազմակերպությունները Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացման» ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրում պտղաբուծության ոլորտի ծրագրեր իրականացնելու համար։ Դրամաշնորհները տրամադրվում են պտղաբուծության ոլորտի հետևյալ ուղղությունների համար՝ պտղի վերամշակում՝ (չոր մրգերի արտադրություն, հյութերի և պահածոների պատրաստում), մրգի հետ-բերքահավաքային պահպանություն` սառնարանային տնտեսություններ, մթերման կետեր և այլն: Ծրագրով հետաքրքրված ֆերմերային խմբերն ու կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց կազմած հայտերը տեղեկատվական փաթեթում նշած ձևով։ Ստորև կարող եք ներբեռնել հայտի ձևը (բիզնես պլանը) և մյուս տեղեկատվական փաստաթղթերը։

Մեկնարկի ամսաթիվ: մարտի 1, 2018
Վերջնաժամկետ: մարտի 31, 2018

Պատասխանել