Ծրագրի նկարագրություն՝ «Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության կողմից՝ շվեցարական ՀԵԿՍ-ԵՓԵՐ կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի հեռահար նպատակն է Հայաստանի և Վրաստանի, այս երկրներում ապրող ազգային փոքրամասնությունների և Աբխազիայի երիտասարդների շրջանում կոտրել կարծրատիպերը, տարածել խաղաղության տեսլական և հարթակ ստեղծել ընկերության և համագործակցության համար:
Գործողություններ՝ Ընտրված մասնակիցները Վրաստանում մայիս և հունիս ամիսներին մասնակցելու են «Կոնֆլիկտի հաղթահարում» և «Առաջնորդություն ու ֆասիլիտացիա» թեմաներով դասընթացների, որից հետո հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում կամ Վրաստանում կազմակերպվող ամառային ճամբարներում աշխատելու են որպես լիդեր:
Մասնակիցներ՝ 22-30 տարեկան երիտասարդներ
Աշխատանքային լեզու՝ ռուսերեն
Դիմելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 20-ը:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող Հասմիկ Գալստյանին [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 04 01 31:
Պատասխանել