2018 թ.-ի հունվարի 16-ից 21-ը գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական Զարգացում» ծրագրի շրջանակներում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց ծրագրի արտաքին գնահատող Անկիցա Դրագինին։ Այցի նպատակն էր գնահատել ծրագրի արդյունքները, որոնք հիմնված էին նախապես սահմանված ծրագրային նպատակների վրա։ Անկիցա Դրագինն այցելեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գրասենյակ, հանդիպեց ՀԿ-ի աշխատակազմին, ծանոթացավ ՀԿ-ի ծրագրերին, առաքելությանը և գործունեությանը։ Նա այցելեց նաև «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Ջերմուկի, Չիվայի և Վայքի համայնքային կենտրոններ, որտեղ հանդիպում ունեցավ ծրագրի շահառուների, նախաձեռնող խմբի անդամների, ծնողների, ուսուցիչների և շահագրգիռ այլ կողմերի հետ, քննարկեցին ծրագրի ձեռքբերումները, մարտահրավերներն ու ՀԿ-ի հետագա աշխատանքի համար հնարավոր ուղղությունները։ Այցի ընթացքում հնարավորություն ընձեռնվեց հանդիպել «Վերապատրաստումներ վերապատրաստողների համար» ծրագրի հայ և վրացի շրջանավարտների, ՀԿ-ի Վրաստանում գործող գործընկեր կազմակերպության ներկայացուցչի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Գնահատման այցի շրջանակներում իրականացվեց նաև մեկօրյա պլանավորման սեմինար, որտեղ քննարկվեցին ծրագրի ընթացիկ և հետագա աշխատանքները:
Պատասխանել