Հանդիպում «Հաց աշխարհին» կազմակերպության ներկայացուցիչներ հետ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց իր գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության ներկայացուցիչներ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի պատասխանատու Աննիկա Բեքերին և Կենտրոնական Ասիայում կադրային հաստիքների սպասարկման ծրագրի պատասխանատու Կլաուդիա Հինդերերին։ Այցի ընթացքում քննարկվեցին «Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում» ծրագրի հաջողություններն ու մարտահրավերները, ինչպես նաև ծրագրի նոր փուլի հետ կապված հարցեր։

Հյուրերն այցելեցին նաև «Հուսո տուն» բարեգոծական կենտրոն հիմնադրամ, որտեղ ծանոթացան վերջերս մեկնարկած «Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ինտեգրումը հայաստանյան աշխատանքային շուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագրին։ Ծրագիրը, որն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից «Հուսո տուն բարեգոծական կենտրոն» հիմնադրամի և Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի հետ համագործակցությամբ, ֆինանսավորվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության կողմից։

Պատասխանել