Աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացում:

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն միշտ խթանում է իր աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը: Սեպտեմբերի 17-ից 24-ը ՀԿ-ն հյուրընկալեց իր գործընկեր գերմանական «Հաց Աշխարհին» կազմակերպության խորհրդատու Ինգո Մյուլլերին: Քառoրյա սեմինարի ընթացքում քննարկվեց «Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում» ծրագրի վերջին երկու տարիների առաջընթացը, ֆասիլիտացիոն մոտեցման փոփոխությունները, և ծրագրի ընթացքում քաղած դասերը: Իր այցի ընթացքում պրն. Մյուլլերն այցելեց նաև ծրագրի շահառուներին, շահագրգիռ կողմերին, քննարկեց ծրագրի ընթացքում առաջացած խնդիրները, նվաճումները և հետագա զարգացման հեռանկարները:

Պատասխանել