Վայոց ձոր մարզի այգեգործներն օգտվում են նոր հիմնված ինտենսիվ ծառատեսակների տնկարանից

Հրատարակված Ծրագրեր Սփյուռքի Հետ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Կանադայի «Ատգեն Արմենյան» հիմնադրամի աջակցությամբ, ի դեմս  Թոնի Հալեպլիի և Անտուան Թերջանյանի, Վայոց ձորում իրականացնում է այգեգործության զարգացման ծրագիր։ Ծրագրի նպատակը տեղի այգեգործների կարողությունների զարգացումն է ժամանակակից տեխնոլոգիաներով այգիների մշակության վերաբերյալ:
«Ատգեն Արմենյան» հիմնադրամի օժանդակությամբ Եղեգնաձորի հարակից Աղասաֆի հանդամասում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2000 պտղատու ծառերով հիմնել է փորձացուցադրական այգիներ և տնկարան ի հիշատակ տիկին Սյուզան Ալթունյանի, տիկին Հյուգոթ Պաքուինի և Ռոբերտ Որչեսթրի:
Նորատունկ այգիները ծառայելու են որպես ուսուցողական կենտրոններ մարզի այգեգործների համար, որտեղ ՀԿ-ի մասնագետները կուսուցանեն այգիների խնամք, էտ, օրգանիկ մշակության տեխնոլոգիաներ և այլն:
Այգեգործները նաև հնարավորություն կունենան տնկարանից ձեռք բերելու լավագույն տնկանյութ՝ իրենց այգիների համար: Ցածրաճ այգիների մշակման տեխնոլոգիան նորարարություն է։ Դրանց  մշակման նոր տեխնոլոգիան ունի հետևյալ առավելությունները՝ բերք է տալիս երրորդ տարում (ավանդականը բերք է տալիս չորրոդ և հինգերորդ տարում), ավելի հեշտ է էտման գործընթացը, միրգը բարձրորակ է և ավելի միանման։ Ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է և ունի ընդլայնվելու հնարավորություն։

Պատասխանել