Հաշվի առնելով մարզում մեղվաբուծության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, Սյունիք-Զարգացում ՀԿ-ն 2016թ.-ին Կանադայի «Ատգեն Արմենյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մարզում սկսեց մեղվաբուծության զարգացման պիլոտային ծրագիր: Այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց «Ատգեն Արմենիան» հիմնադրամի ներկայացուցիչներ Թոնի Հալեպլիի և Անտուան Թերջանյանի աջակցությամբ՝ ովքեր Սյունիք-Զարգացում ՀԿ-ի բարերարներից են: Քանի որ պիլոտային ծրագիրը պսակվեց հաջողությամբ, ուստի այն շարունակվելու է 2017թ.-ին ևս՝ ներառելով ավելի մեծ թվով շահառուներ մարզի գյուղական համայնքներից: Ծրագիրը նպատակ ունի.
- նվազեցնել մարզի գյուղական համայնքների աղքատությունը,
- նպաստելՎայոցձորիմարզիգյուղականհամայնքներիֆերմերայինտնտեսությունների կարողությունների և նրանց միջև փոխհամագործակցության զարգացմանը,
- բարելավելարտադրվողարտադրանքիորակը, ինչպեսնաևօժանդակելարտադրությանծավալիավելացմանը և մեղրի իրացմանը։
Ծրագիրն իր մեջ ներառում է նաև շահառուների մասնագիտական ուսուցումներ, ռեսուրս-բազայի ստեղծում, փորձի և նորարարությունների տեղայնացում, ֆերմերային կոոպերատիվների ստեղծում, մեղվաընտանքիների ձեռքբերում և փոխանցում, մեղվապահներին տարբեր աջակցություններ և օժանդակություններ, և այլն։ Ծրագիրը շարունակական է և ունի ընդարձակման միտում։
Պատասխանել