«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2017թ-ի հուլիսի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր տարածաշրջանների 10 և Վրաստանի տարբեր տարածաշրջանների 10 երիտասարդ առաջնորդների և սկսնակ վերապատրաստողների համար իրականացնում է կոնֆլիկտի վերլուծման, փոխակերպման, միջնորդության և կարգավորման թեմաներով մեկ-շաբաթյա վերապատրաստում վերապատրաստողների համար (ToT/training of trainers) Խաղաղության Սեմինար: Սեմինարին կարող են դիմել նաև այս երկու երկրների ազգային փոքրամասնություններից: Հայ մասնակիցներին ընտրելու է տեղի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իսկ վրաց մասնակիցներին` Youth For Diplomatic Engagement կազմակերպությունը:
Սեմինարը տեղի կունենա Վայոց ձորի մարզում տեղակայված «Լուսի-Տուր» հյուրանոց և հանգստի գոտում:
Ծրագրի նպատակն է վերապատրաստել երիտասարդ կադրերի որպես վերապատրաստողներ և նրանց զինել կոնֆլիկտի վերլուծման, կառավարման, փոխակերպման, կոնֆլիկտի միջնորդության և կարգավորման գիտելիքներով ու հմտություններով:
Ծրագրի մաս կկազմեն նաև մշակութային տուրերը:
Ծրագրին կարող են դիմել բուհերի ավարտական կուրսերում սովորող ուսանողները, համայնքային և ՀԿ-ի աշխատանքներում ներգրաված երիտասարդ առաջնորդները և կամավորները, ինչպես նաև ոլորտի սկսնակ անձինք (21-ից 35 տարեկան):
Դիմումները վերանայումից հետո առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցը կիրականացվի անմիջականորեն կամ հեռահար (սկայպի միջոցով): Ընտրված մասնակիցներից պահանջվելու է`
- մասնակցել սեմինարի բոլոր դասերին (1 շաբաթ),
- որպես սեմինարի շրջանավարտներ իրենց համայնքներում անցկացնել առնվազն մեկ սեմինար:
Բոլոր ծախսերը հոգում են ծրագրի կազմակերպիչները: Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Հետաքրքրվող հայ դիմորդները կարող են անգլերենով լրացված իրենց մոտիվացիոն նամակը և CV-ն ուղարկել հետևյալ էլ. հասցեներին` [email protected], [email protected] subject տողում նշելով ToT on Peace Building կամ ներկայացնել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գրասենյակ` ք. Եղեգնաձոր, Մոմիկի 5:
Հետաքրքրվող բոլոր վրացի դիմորդները կարող են անգլերենով լրացված իրենց մոտիվացիոն նամակը և CV-ն ուղարկել հետևյալ էլ. հասցեներին` [email protected], [email protected].
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ-ի մայիսի 10-ն է:
Պատասխանել