2016 թվականի հոկտեմբերի 10-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն և Պումալա Կունտա ֆիննական կազմակերպությունը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացրեցին F.A.M.I.L.Y հնգօրյա ծրագիրը Վայոց ձոր մարզի Հերմոն գյուղում տեղակայված Լյուսի տուր հանգստյան գոտում: Ծրագիրը մշակվել էր Պումալա Կունտա ֆիննական կազմակերպության և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համատեղ ջանքերով։ Պումալա Կունտան դիմող կազմակերպությունն էր, իսկ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն՝ հյուրընկալող։ Ֆինլանդիայի և Հայաստանի գյուղական համայնքներից ընտրված 14-18 տարեկան 29 ակտիվ մասնակիցներ ընտրվեցին մասնակցելու մշակութային փորձի փոխանակմանը։ Երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց հետազոտել և բացահայտել մշակութային հիմքերի վրա ձևավորված վարքագծի ակունքները և ձեռք բերել համաշխարհային բազմազանությունը հասկանալու նոր հեռանկարներ:
Պատասխանել