«Հաց աշխարհին» բողոքական զարգացման ծառայության աջակցությամբ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի սոցիալական զարգացման բաժնի առաջին մեծ նախաձեռնությունը հարավային Հայաստանում քաղաքային հինգ սոցիալական ծառայության կենտրոնների հիմնումն էր՝ նպատակ ունենալով բարելավել և կայունացնել հիմնական կրթությունը:
Իրականացվող հիմնական նախաձեռնություններից էին ծնողազուրկների և անապահով ընտանիքների երեխաների համար բուհական նախապատրաստական դասընթացների կազմակերպումը, որի նպատակը վերջիններիս համար բարձրագույն կրթության հասանելիության ապահովումն էր։
Այնուհետև, սոցիալական աշխատանքից անցում կատարվեց մի համակարգի, որը թույլ է տալիս օգտագործելով համայնքի անդամների փորձը և կարողությունները մշակել տեղական կարիքներին համապատասխան ծրագրեր։ Այդ նպատակով «Սոցիալական ծառայության կենտրոնները» վերանվանվեցին «Համայնքային կենտրոններ»-ի և տեղական շահագրգիռ կողմերից ձևավորվեցին նախաձեռնող խմբեր: Ընդլայնվեցին նաև ծրագրի շահառու խմբերը, ներառելով ուսանողներին, համայնքի ակտիվ երիտասարդներին, չափահաս անձանց, կանանց, ինչպես նաև համայնքում բնակվող իրավաբանական և առողջապահական խորհրդատվության կարիք ունեցողներին։
Ընթացիկ ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝