Տեղական և միջազգային ճանաչում
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր թափանցիկ և արդյունավետ աշխատանքի համար հաճախ արժանացել է բարձր գնահատանքի
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն անտարբեր չթողեց սփյուռքահայությանը, Սյունիք-Զարգացում ՀԿ-ի աջակից կազմակերպություններին և անհատներին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին պատերազմից տուժած սահմանամերձ համայնքներին, մասնավորապես երեխաներին։ 2016թ.-ի օգոստոսի 1-ից 11-ը Սյունիք-Զարգացում ՀԿ-ն իրականացրեց «Վերականգնողական ամառային ճամբար» 14-ից 16 տարեկան 80 երեխայի համար Վայոց ձորի սահմանամերձ համայնքներից և Արցախի հանրապետությունից: Ծրագրի նպատակն էր օգնել հաղթահարելու պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրները և կազմակերպել վերջիններիս ամառային հանգիստը:
«Սյունիք-Զարգացում» Հկ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված ճամբարն իրականացվեց գերմանական Bröt für die Welt/ «Հաց աշխարհին» կազմակերպության և Կանադայի Հայոց թեմի ֆինանսական աջակցությամբ՝ նախաձեռնությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի: Նախաձեռնության համար Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմը շնորհակալական պաշտոնական գրություն և հատուկ մրցանակ շնորհեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ին սահմանամերձ համայնքների երեխաներին և երիտասարդներին ճիշտ ժամանակ ցուցաբերած աջակցության համար:
2016 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը սահմանամերձ համայնքներում իրականացրած ծրագրերի համար «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ին շնորհեց նախարարության հատուկ մրցանակ։
PUM — Programma Uitzending Managers (in Dutch)
Հոլանդիայից PUM կազմակերպության ավագ փորձագետ պարոն Ֆրանս Հելդենսը տարեկան երկու անգամ այցելում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ՝ գյուղատնտեսության զարգացման ծրագրի աշխատակազմին խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հայաստան կատարած իր այցերի ընթացքում պարոն Հելդենսն այցելել է ծրագրի իրականացման վայր՝ ծանոթանալու կազմակերպության ծրագրերին: Արդյունքում՝ «Սյունիք-Զարգացում» ՀԿ կատարած իր այցերի մասին 2011 թվականին հաշվետվություն հրապարակեց:
2009 թվականին «Միջեկեղեցական համագործակցության զարգացման կազմակերպությունը»
(ICCO) — Հոլանդիայում հրատարակեց հոդված՝ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից փախստականներին և ծնողազուրկներին ցուցաբերած օժանդակության և նախաձեռնությունների մասին: Պրոֆեսոր Հերիբերտ Վայլանդը «Der Uberblick» պարբերականում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից 2005 թվականին իրականացված գործողությունների մասին հոդված հրապարակեց: Պրոֆ. Վայլանդն Առնոլդ Բերգստրայսերի անվան ինստիտուտի ռեկտորն է: Ինստիտուտն իրականացնում է հետազոտություններ և խորհրդատվություն արտասահմանյան երկրներում: Նա Հայաստանում EED կազմակերպության ծրագրերի ներկայացուցիչներից է: Իր հոդվածում պրոֆ. Վայլանդը լուսաբանել է, որ «Հայաստանն ունեցել է դժվարակիր պատմություն, սակայն լինելով քիստոնյա երկիր և հետևելով քրիստոնեական ավանդույթներին, ինչպես նաև ունենալով սեփական լեզուն և այբուբենը, կարողացավ հաստատուն պահել իր ինքնությունը: Այնուհետև, կրթությունն ու մշակույթը դարձան Հայաստանի ինքնորոշման ամուր հիմքերից մեկը: Սովետական միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանը բախվեց էթնիկական հակամարտությունների և սահմանային վեճերի, որոնք բերեցին տնտեսական ճգնաժամի։ Այդ ժամանակահատվածում գրեթե անհնար էր պահպանել Հայաստանյան կրթական համակարգի բարձր չափանիշները: Այս համատեքստում EED-ն գտավ հուսալի մի գործընկեր հարավային Հայաստանում, որը զբաղվում էր աղքատության նվազեցման, հաղթահարման հիմնախնդիրներով: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն, որը ստեղծվել է հայ առաքելական եկեղեցու տեղի թեմի կողմից՝ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանի առաջնորդությամբ, մեծ ուշադրություն էր դարձնում կրթության զարգացմանը: Սկզբնական շրջանում կազմակերպությունը սոցիալական ծառայության կենտրոնների միջոցով առաջարկում էր լեզվի և համակարգչային դասընթացներ, այնուհետև՝ ուսուցիչների համար ժամանակակից դասավանդման մեթոդների և մանկավարժական հասկացությունների վերաբերյալ դասընթացներ: Ծրագրի նպատակն էր ուսուցիչներին և կրթական համակարգի մյուս մասնագետներին ներկայացնել ուսուցման ժամանակակից ինտերակտիվ այն մեթոդները, որոնք նպաստում են երեխաների ներգրավմանը և խրախուսմանը: Նմանատիպ բարեփոխումները նպաստում են Հայաստանի կրթական համակարգի բարելավմանը»:
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն արժանացել է Մոմիկ 2010 մրցանակին որպես տարածաշրջանի
առավել ակտիվ կազմակերպություն և որպես տարվա լավագույն ծրագիր՝ « Մարդկային ռեսուրսների ցանցի ստեղծում հանուն հարավային Կովկասի խաղաղության»։
2013 թ.-ին «Փոփոխությունների գործակալ» բնապահպանական ծրագրի համար արժանացել է Energy Globe ազգային մրցանակին: