Տնտեսական հզորացում

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն իր գործունեության առանցքում կարևոր տեղ է տալիս բնակիչների տնտեսական հզորացմանը և կենսապահովման բարելավմանը։ Մեր համոզմամբ կայուն զարգացումը սկսվում է այն պահից, երբ յուրաքանչյուր ընտանիք ունի արժանապատիվ ապրուստի հնարավորություն, իսկ համայնքի անդամները կարողանում են ստեղծել սեփական եկամտի աղբյուրներ և իրենց ուժերով ապահովել արժանապատիվ ապագան։
Տնտեսական հզորացման մեր ծրագրերը բազմակողմանի են և ներառում են․

Մենք կազմակերպում ենք տարբեր՝ ժամանակի պահանջներին համապատասխան դասընթացներ՝ հնարավորություն տալով համայնքի բնակիչներին ձեռք բերել արդի մասնագիտական հմտություններ։

Դրանք ներառում են ինչպես ավանդական արհեստներ՝ զոդում, կարուձև, հրուշակագործություն, խոհարարություն և այլն, այնպես էլ ժամանակակից հմտություններ՝ տվյալների վերլուծություն, գրաֆիկ դիզայն, ծառայությունների մատուցում և այլ ոլորտներ։ Այսպիսով, տարբեր տարիքային խմբերի և մասնագիտությունների տեր մարդիկ ձեռք են բերում նոր հմտություններ, դառնում մրցունակ աշխատաշուկայում և գտնում աշխատանք իրենց իսկ համայնքներում։

Փոքր բիզնեսի խթանում

Մենք աջակցում ենք համայնքներում ձեռնարկատիրական նախաձեռնությունների իրականացմանը։ Մեր շահառուները ստանում են խորհրդատվություն բիզնես պլանի մշակման, ֆինանսական կառավարման և շուկայավարման վերաբերյալ։

Բացի այդ, լավագույն արդյունք և ակտիվություն ցուցաբերած շահառուները ստանում են դրամաշնորհներ, որոնք նպաստում են նորաստեղծ բիզնեսների կայացմանն ու զարգացմանը։ Սա ոչ միայն ապահովում է նոր աշխատատեղերի ստեղծում, այլև հնարավորություն է տալիս մարդկանց իրենց նախաձեռնություններով ստեղծել կայուն եկամտի աղբյուր։ Յուրաքանչյուր հաջողություն դառնում է յուրօրինակ նշաձող, առաջ մղելով և ոգևորելով համայնքի մյուս անդամներին։

Հատուկ ուշադրություն ենք դարձնում այն խմբերին, որոնք առավել հաճախ բախվում են սոցիալ-տնտեսական մարտահրավերների։ Կանայք և երիտասարդները ներգրավվում են տարբեր ծրագրերում, որոնց շրջանակում ստանում են նոր մասնագիտություններ և հմտություններ, հնարավորություն են ունենում ինքնաարտահայտվելու, նոր գաղափարներ իրագործելու և համայնքի տնտեսական կյանքում ակտիվ դերակատարում ունենալու։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն շարունակելու է իր աշխատանքը՝ ստեղծելով նոր հնարավորություններ և աջակցելով, որ յուրաքանչյուր մարդ իր համայնքում ունենա արժանապատիվ կյանք և զարգացման հեռանկար։