
Կայուն
գյուղատնտեսություն
Գյուղատնտեսությունը Վայոց ձորում մշտապես եղել է բնակիչների կենսապահովման գլխավոր աղբյուրներից մեկը։ Ժամանակակից աշխարհում բարձր արդյունքի հասնելու համար այն ևս պետք է համապատասխանի դարի պահանջներին։ Վստահ ենք, որ կայուն գյուղատնտեսությունը ապագայի բանալին է։ Այն խթանում է տնտեսական զարգացումը, միևնույն ժամանակ պահպանում բնությունը և առողջ միջավայր ձևավորում ապագա սերունդների համար։

Մեր ծրագրերը
գյուղատնտեսական ոլորտում
«Համայնքային զարգացում» ՀԿ-ն իրականացնում է նախաձեռնություններ, որոնք նպաստում են գյուղատնտեսության անցմանը ավելի արդյունավետ և կայուն մոտեցումների։
Մենք կազմակերպում ենք սեմինարներ, վերապատրաստումներ, ինչպես նաև տեսական և գործնական դասընթացներ։ Մասնակիցները սովորում են կիրառել ագրոէկոլոգիական մոտեցումներ։
Ֆինանսական աջակցություն
Դրամաշնորհային ծրագրերի միջոցով մենք աջակցում ենք գյուղացիական տնտեսություններին տեխնիկական միջոցների և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման հարցում։ Դրանք կարող են լինել ինչպես ջրի խնայող ոռոգման համակարգեր, այնպես էլ գյուղատնտեսական փոքր տեխնիկա, մեղվաբուծության և անասնապահության համար անհրաժեշտ սարքավորումներ։


բնապահպանական պատասխանատվություն
եվ տնտեսական արդյունավետություն
Մենք առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ գյուղատնտեսությունը պետք է համատեղի՝
- բնապահպանական պատասխանատվություն՝ հողի, ջրի և կենսաբազմազանության պահպանություն,
- տնտեսական արդյունավետություն՝ գյուղտնտեսությունների եկամուտների կայուն աճ։

Արդյունքները
Մեր ծրագրերի շնորհիվ ֆերմերները ոչ միայն ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ, այլև համոզվում են, որ հնարավոր է միաժամանակ և՛ չվնասել բնությանը, և՛ ապահովել կայուն եկամուտ։

